Եյսկում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 հոգանոց ընտանիք է զոհվել
Եյսկի բնակելի թաղամասում ինքնաթիռի ընկնելու հետևանքով յոթ հոգանոց ընտանիք է զոհվել, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը:
«Հինգշաբթի Յեյսկի նոր գերեզմանատանը կհուղարկավորեն յոթ հոգուց բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երկու անչափահաս», – ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով ՝ հուղարկավորությունը կազմակերպում են շրջանային և քաղաքային վարչակազմերը։
Երկուշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուսումնական թռիչքի ժամանակ գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ Սու-34-ն ընկել է Յեյսկ քաղաքում, օդաչուները կատապուլտվել են։ Դեպքի վայրում բնակելի թաղամասի բակում այրվել է ինքնաթիռի վառելիքը, կրակը տարածվել է բնակելի բազմահարկ շենքի վրա։ Հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ, տուժել՝ 26-ը։