Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մեկնում է Ժնեւ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը եւ նույն նախարարության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը գործուղվում են Շվեյցարիա:
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնակատար Վարսիկ Մարտիրոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 26-28-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության նստաշրջաններին՝ «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով։
2. Արման Խոջոյանի և Վարսիկ Մարտիրոսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։