Արոնյանը հաղթանակ է տոնել ԱՄՆ առաջնության 12-րդ տուրում
Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Առաջնությունում կայացել են 12-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել` գերազանցելով Էլշան Մորադիաբադին, իսկ Սամուել Սևյանը պարտություն է կրել` զիջելով Հանս Նիմանին:
Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 8 միավորով: Սամուել Սևյանը 9-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 10-րդը: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: