Ուկրաինացի զինվորականները HIMARS-ից հարված են հասցրել Էներգոդարի վարչական շենքին
Ուկրաինայի Զինված ուժերը HIMARS ամերիկյան համազարկային ռեակտիվ համակարգից հարվածել են Էներգոդարի վարչական շենքին եւ քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտների։ Այս մասին տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը։
«Հարված է հասցվել քաղաքի վարչական շենքին HIMARS համազարկային համակարգից։ Բացի այդ, նման հրթիռներով հարված է հասցվել նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Վնասվել է քաղաքի մուտքի մոտ գտնվող կամուրջը, ինչպես նաեւ «Լուչ» ենթակայանը»,- նշել են իշխանությունները։
Նշվել է, որ գնդակոծության հետեւանքով տուժածներ չկան։