Հուսով ենք` Ադրբեջանը կհամագործակցի մեր անհետ կորած հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով անհետ կորածների խնդրին:
«ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով:
Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»,-նշել է նա:
There are 777 missing Armenians from the 1st #NagornoKarabakh war, 217 from the 2nd NK war, and 29 missing Armenians from the September 13th aggression of #Azerbaijan against #Armenia. We hope Azerbaijan will cooperate in clarifying the destiny of our compatriots.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 19, 2022