Ռիհաննան ձայնագրել է «Սեւ հովազը 2» ֆիլմի սաունդթրեքը
Երգչուհի Ռիհաննան աշխատում է «Սեւ հովազը. ընդմիշտ Ուականդա» ֆիլմի երգերի վրա, որոնցից մեկը կհնչի ֆիլմի վերջում, հայտնել են մի քանի աղբյուրներ:
Խոսակցությունները հաստատել է The New York Times-ի լրագրող Քայլ Բյուքենանը։ Ֆիլմն ԱՄՆ-ում էկրաններ կբարձրանա նոյեմբերի 11-ին: Ֆիլմում թագավորի կերպարը մարմնավորել է դերասան Չեդուիք Բոսմանը, ով մահացել է 2020 թվականին՝ քաղցկեղից։
Ֆիլմում նկարահանվել են Լետիտիա Ռայթը, Լուպիտա Նյոնգոն, Անժելա Բասեթը, Տենոչ Հուերտան եւ Մարտին Ֆրիմանը։ Ռեժիսորը եւ սցենարիստը Ռայան Քուգլերն է։
Ռիհաննայի վերջին ANTI ալբոմը թողարկվել է 2016 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր դերասանուհին նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Օուշենի 8 ընկերները» եւ Լյուկ Բեսոնի «Վալերիան եւ հազար մոլորակների քաղաքները»: