«ВКонтакте»-ն գործարկել է նոր ռեժիմ նրանց համար, ովքեր հոգնել են շփումից
«ВКонтакте»-ն գործարկել է «Անձնական տարածություն» նոր ռեժիմը: Այն հարմար է նրանց, ովքեր հոգնել են շփումից կամ չեն ցանկանում ավելորդ ուշադրություն։ Հատուկ կարգավորումը թույլ է տալիս առնվազն մեկ շաբաթով սահմանափակել այն օգտատերերի շրջանակը, ովքեր կարող են ձեզ հետ շփվել:
«Գործառույթը ստեղծվել է օգնելու պաշտպանել անձնական տարածքը, հակազդել հալածանքին, ձեւավորել հարմարավետ եւ ընկերական միջավայր:
Ակտիվացումից յոթ օր հետո «Անձնական տարածություն» ռեժիմն ավտոմատ կերպով անջատվում է, անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի այն հնարավոր է նորից միացնել։
Օգտատերերին, որոնք իրենց անձնական էջերում բողոքներ են թողել անբարյացակամ մարդկանց կողմից վիրավորական նյութերի վերաբերյալ, ալգորիթմներն ավտոմատ կերպով կառաջարկեն փորձել նոր գործառույթը», - հայտնել են սոցցանցի մամուլի ծառայությունում: