ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է Մասկի որոշումը Ուկրաինայում Starlink արբանյակի վերաբերյալ
ԱՄՆ վարչակազմը ողջունում է ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է շարունակել ֆինանսավորել Starlink արբանյակային կապի համակարգը Ուկրաինայում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պետդեպարտամենտի կայքում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
«Մենք ողջունում ենք Մասկի հայտարարությունը, որ նա պատրաստ է շարունակել ֆինանսավորել Starlink-ի աշխատանքը՝ ի շահ Ուկրաինայի», - ասել է Դոնֆրիդը։
Նա ընդգծել է, որ Starlink-ը էական ազդեցություն ունի այս երկրում ռազմական գործողությունների ընթացքի վրա։