Հնդկաստանում հսկայական պիթոնը այծ է կուլ տվել և մտել դպրոցական ավտոբուս
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Ռայ-Բարելի քաղաքում Ուտար-Պրադեշ նահանգի հսկայական պիթոնը այծի է կուլ տվել և մտել դպրոցական ավտոբուս, որտեղ հանգստացել է: NDTV-ն տեսանյութ է հրապարակել։
Հնդկաստանի Ռայ-Բարելի քաղաքի շրջանի միջազգային դպրոցին պատկանող ավտոբուսը կայանված է եղել մոտակա գյուղի մոտ։ Տեղի բնակիչները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է խոշոր պիթոնը կերել այծին, որից հետո մտել ավտոբուս։
Դեպքի մասին տեղեկություններ ստանալով՝ փրկարարների թիմը անտառային ռեսուրսների դեպարտամենտից ժամանել է դեպքի վայր:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է պիթոնը պառկած աթոռին, իսկ փրկարարները նրան փորձում են դուրս հանել ավտոբուսից։ Պիթոնը փորձում է բռնել պայուսակը, որում մասնագետները մտադիր են տեղավորել նրան։ Մեկ այլ տեսագրության մեջ երևում է, որ պիթոնի գլուխը մնացել է շարժիչի մեջ, իսկ նրա մարմնի երկայնքով պարան է կախված, որի օգնությամբ փրկարարները մտադիր են դուրս բերել նրան:
Օձի փրկության գործողությունը տևել է մեկ ժամ։
Բնակիչները տեղի ունեցածի մասին հայտնել են դպրոցի ղեկավարությանը։ Դրանից հետո ավտոբուսը տեղափոխել և կայանել են ուսումնական հաստատության շենքի առջև։