Լեհաստանը չի վերսկսի ածխի ներմուծումը Ռուսաստանից
Լեհաստանը Ռուսաստանից ածխի ներմուծումը վերսկսելու հնարավորություն չի տեսնում: Այդ մասին հայտարարել Է կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան, հանդես գալով Zet ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք նման հնարավորություն բոլորովին չենք տեսնում երկու պատճառով. մենք չենք ցանկանում Ռուսաստանի Դաշնության ոչ մի Էներգառեսուրս, ոչ մի ֆինանսավորում: Երկրորդ՝ հաջորդ սեզոնը լինելու Է շատ ավելի պարզ, մենք կարող ենք ներմուծել, ավելացնում ենք արդյունահանումը»,-ասել Է Մոսկվան:
Դրա հետ մեկտեղ նա պնդում Է, որ ածխի ներմուծումը Ռուսաստանից նվազեցնելու Է Լեհաստանի անվտանգությունը:
«Լեհաստանում բոլորի համար, այդ թվում՝ տարեց մարդկանց համար, անվտանգությունը կարեւոր Է լայն ըմբռնմամբ՝ ռազմական անվտանգություն եւ սահմանների անվտանգություն: Ցանկացած աջակցություն Ռուսաստանի Դաշնությանը հակասում Է մեր անվտանգությանը»,-ասել Է նախարարը:
Ավելի վաղ Լեհաստանը լիովին արգելել Է ածխի ներմուծումը Ռուսաստանից: Դա կտրուկ անդրադարձել Է ածխի հասանելիության վրա շուկայում եւ դրա գնի վրա: Ստեղծված իրադրության կապակցությամբ ինքնակառավարման տեղական մարմինները ստիպված են գնալ խնայողության արմատական միջոցների. անջատել փողոցային լուսավորությունը, շենքերի լուսատուները, փողոցների շատրվանները, դադարեցնել մարզական շինությունների աշխատանքը:
Լեհաստանի մի քանի համալսարաններ արդեն հայտարարել են, որ անցնելու են ուսուցման հեռավար ռեժիմի՝ ջեռուցման եւ լուսավորության խնայողության նպատակներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: