Գերմանիայում գրեթե 120 ավիաչվերթ են չեղարկել Eurowings-ի օդաչուների գործադուլի պատճառով
Eurowings ավիաընկերության (Lufthansa գերմանական փոխադրողի դուստր ընկերությունն Է) օդաչուների գործադուլը հոկտեմբերի 18-ին հանգեցրել Է ավելի քան 120 չվերթների չեղարկման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով մի շարք օդանավակայանների օպերատորների:
Գործադուլն առավել մեծ չափով ընդգրկել Է ԳԴՀ-ի տարածքի օդանավակայանները: Դյուսելդորֆում չեղարկվել Է պլանավորված 160 չվերթից 84-ը, Քյոլնի եւ Բոնի օդանավակայանում 63 չվերթից՝ 35-ը: Հոկտեմբերի 19-ին սպասվում Է եւս շուրջ 100 չվերթների չեղարկում: Ավելի վաղ եռօրյա գործադուլի կոչ Է արել Vereinigung Cockpit-ի օդաչուների եւ բորտուղեկցողների արհմիությունը: Միավորումը ձգտում Է հասնել աշխատակիցների աշխատանքի պայմանների բարելավման՝ հանգստի ժամերի ավելացման հաշվին:
Գործատուն արդեն համաձայնել Է օդաչուներին 10 լրացուցիչ հանգստյան օր տալ, արհմիությունը ցանկանում Է՝ 14: Eurowings-ն օրական միջին հաշվով իրականացնում Է 500 թռիչք՝ փոխադրելով 50-ից մինչեւ 70 հազար ուղեւորների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: