Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամ Գոռ Սահակյանը դարձել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 67կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել 134 կգ, իսկ հրումում` 167 կգ: Երկամարտի 301 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Նախօրեին ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 116 կգ, իսկ հրումում` 140 կգ: Երկամարտի 256 կգ արդյունքով Ռաֆիկ Մինասյանը դարձել էր Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր: