Pink Star վարդագույն ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով՝ 83 մլն ԱՄՆ դոլարով
Խոշոր վարդագույն ադամանդը, որն առավել հայտնի է Pink Star անունով (Վարդագույն աստղ), Ժնևում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային գնով՝ 83 մլն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ադամանդի չափսը 2.69X20.6 սմ է, իսկ քաշը՝ 59.6 կարատ: Փոխանցվում է, որ ադամանդը ձեռք է բերել նյույորքցի հայտնի քարտաշ Իսաակ Վոլֆը: Ադամանդը ձեռք բերելուց հետո նա միանգամից փոխել է դրա անունը և այն անվանել է Pink Dream (Վարդագույն երազանք):
Զարդագործերը հայտնել են, որ Pink Star ադամանդն ամենախոշոր վարդագույն ադամանդն է, որը երբևիցե վաճառքի է հանվել: