Պարեկները մարիխուանա են հայտնաբերել
Հոկտեմբերի 14-ին՝ գիշերվա ժամը 2:30-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Արտաշատի խճուղում ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Նիզամի գյուղի երկու բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը և օգտագործելն էր: 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ 3 գրամից ավելի քաշով:
Նշանակվել է փորձաքննություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, երիտասարդները ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: