«Ոսկե գնդակ»․ Լավագույն 10 ֆուտբոլիստները՝ քվերակության արդյունքներով
Հոկտեմբերի 17-ին Փարիզում կայացավ 2022 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, գրում է armsport.am-ը։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացել է հեղինակավոր մրցանակը։
Հաղթողի հայտարարումից հետո հայտնի դարձան այն ֆուտբոլիստները, ովքեր քվեարկության արդյունքում տեղ գտան լավագույն տասնյակում։
Լավագույն տասնյակը եզրափակել է Էրլինգ Հոլանդը, ում հաջորդել են Լուկա Մոդրիչը, Վինիսուսը, Տիբո Կուրտուան, Կիլիան Մբապեն և Մոհամեդ Սալահը։
Չորրորդը լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին էր, իսկ բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն երրորդն էր։ Քվեարկության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել սենեգալցի Սադիո Մանեն (Բավարիա/Լիվերպուլ):
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 20-րդն էր այս ցուցակում։