Ալյասկայում առաջին անգամ արգելել են մկրատող ծովախեցգետնի արդյունահանումը
Ալյասկայում առաջին անգամ արգելել են մկրատող ծովախեցգետնի արդյունահանումն այն բանից հետո, երբ վերջին տարիներին միլիարդավոր խեցգետնակերպեր սկսել են անհետանալ Բերինգի ծովի սառը ջրերի պատճառով։
Ալյասկայի ձկնորսության խորհուրդը եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի ձկնորսության վարչության խորհուրդը հայտարարել են, որ Բերինգի ծովում մկրատող ծովախեցգետնի պոպուլյացիան նորմատիվ շեմից ցածր է։
Բայց փաստացի թվերը ցնցող են. այս ծովախեցգետնի պոպուլյացիան կրճատվել է՝ 2018թ. մոտ 8 միլիարդից հասնելով 1 միլիարդի 2021թ., նշել է Ալյասկայի Ձկան եւ որսի վարչության հետազոտող Բենջամին Դեյլին։
Գործակալությունները հայտարարել են, որ կամչատկյան ծովախեցգետնի արդյունահանումը Բրիսթոլի ծովածոցում նույնպես կարգելվի երկրորդ տարին անընդմեջ։
Պաշտոնյաները արգելման պատճառ են համարում չափից ավելի մեծաքանակ որսը։ Ձկան եւ մանրաձկան արդյունահանման վարչության համակարգող Մարկ Շթիխերտը նշել է, որ օվկիանոսներից ավելի շատ ծովախեցգետին են որսում, քան այդ քանակը կարող է վերականգնվել բնական ճանապարհով։
Նրա խոսքով՝ 2021 եւ 2022թթ. անցկացված հետազոտություններում սեռահասուն մկրատող արու ծովախեցգետինների թվաքանակը կրճատվել է մոտ 40 տոկոսով, իսկ Բերինգի ծովում մնացել է մոտ 45 մլն ֆունտ։ «Որպեսզի պարզ լինի՝ սա ահավոր թիվ է»,- ասել է Շթիխերտը։