Պղնձի արժեքը բարձրացել է
Պղնձի արժեքը երեքշաբթի բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Թրեյդերների ռիսկի դիմելու հակումը եւ դոլարի էժանացումը համաշխարային արժույթների նկատմամբ նպաստում են արդյունաբերական մետաղի գնանշումներին։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,57 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,4 287 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,32 տոկոսով՝ 7 562,5 դոլար, ալյումինիումինը նվազել է 3,34 տոկոսով՝ 2 229 դոլար, ցինկինն իջել է 2,53 տոկոսով՝ 2 866,5 դոլար։