Ֆրանսիան կրկին տուգանվել է օդի աղտոտվածության պատճառով
Ֆրանսիայի Բարձրագույն վարչական դատարանը պետությանը պարտավորեցրել է վճարել երկու նոր տուգանք՝ 10 մլն եվրոյի չափով, օդի որակը խոշոր քաղաքներում բարելավել չկարողանալու պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։
Տուգանքները սահմանվել են ի հավելումն նույն դատարանի կողմից ընդունված եւս մեկ տուգանքի՝ 10 մլն եվրոյի չափով, նույն պատճառով, դեռեւս 2021թ.։
«Մինչ օրս պետության նախաձեռնած միջոցները չեն երաշխավորում, որ օդի որակն այնքան կլավանա, որպեսզի որքան հնարավոր է ավելի արագ հասնել աղտոտվածության շեմային մեծություններին»,- նշվել է Պետական խորհրդի հայտարարությունում։ Նշվել է նաեւ, որ փող կտրամադրվի այն էկոլոգիական խմբերին, որոնք հարուցել են գործը։
Չնայած որոշ բարելավմանը՝ չորս շրջաններ մնում են հատուկ ռիսկի գոտում՝ Թուլուզը, Փարիզը, Լիոնը եւ Էքս-Մարսելը։
Ֆրանսիան Եվրամիության մի քանի անդամներից մեկն է, որոնց ԵՄ բարձրագույն դատարանը վերջին տարիներին անվանել է միությունում օդի որակի չափորոշիչները խախտողներ։
Բրյուսելի գնհատմամբ՝ օդի աղտոտումն ամեն տարի Եվրոպայում հանգեցնում է ավելի քան 400 000 վաղաժամ մահերի։