Մահացել է ՌԳԱ ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը
Մահացել է ատոմային էներգետիկայի ոլորտի աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկը, հայրենական միջուկային ռազմածովային նավատորմի ստեղծողներից մեկը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԳԱ Միջուկային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչը։
«Աշոտ Առաքելովիչը մահացել է 99 տարեկան հասակում։ Ակադեմիկոս-ծովակալի սիրտը կանգ է առել հոկտեմբերի 17-ի առավոտյան, սա անդառնալի կորուստ է համաշխարհային եւ ռուսական գիտական հանրության համար»,- ասել է նա։
Ակադեմիկոս Սարկիսովն անգնահատելի ներդրում է ունեցել միջուկային էներգետիկ սարքերում հիմնական ֆիզիկական գործընթացների ուսումնասիրության հարցում։ Նրա աշխատանքի արդյունքները թույլ են տվել ստեղծել ստեղծել միջուկային ռեակտորի դինամիկ տեսությունը, որն իր հերթին հանգեցրել է տեղեկատվության-վիճակագրական մոդելների եւ նավի միջուկային էներգետիկ սարքերի ավտոմատ վթարային պաշտպանության ստեղծման մեթոդաբանության առաջացմանը: Այս մեթոդոլոգիան օգտագործվել է խորհրդային եւ ռուսական միջուկային սառցահատների մի քանի սերունդների ուսուցման, ինչպես նաեւ լողացող ատոմակայանների նախագծման ժամանակ, որոնցից առաջինը կառուցվել է Ռուսաստանում։
Ակադեմիկոս Սարկիսովի կատարած տեսական եւ փորձարարական ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ստեղծել սկզբունքորեն նոր անաղմուկ էներգիայի աղբյուր՝ միջուկային ռեակտորի միջուկում ներկառուցված ջերմաէլեկտրական գեներատոր։ Գիտնականը մեծ ներդրում է ունեցել միջուկային սուզանավերի նավատորմի սպայական ինժեներական անձնակազմի պատրաստման գործում՝ որպես Սեւաստոպոլի բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանի տնօրեն։