Տարածաշրջանի աշխարհագրության փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար. ԻՀՊԿ
Տարածաշրջանի աշխարհագրության փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ խոսելով Ադրբեջանի հետ սահմանին լայնածավալ զորավարժությունների մասին, հաղորդում է ILNA-ն։
Նա հիշեցրել է հարեւաններին, որ Իրանը հավատարիմ է եղբայրության եւ բարեկամության քաղաքականությանը, «քանի դեռ թշնամիները դավադրություն չեն նախապատրաստում նրա դեմ»։
«Մենք մեր հարեւաններին կոչ ենք անում իրենց խնդիրները լուծել փոխգործակցույթան եւ ոչ ռազմական մոտեցումների միջոցով:
Մենք շահեր ունենք այս տարածաշրջանում, ուստի եթե տարածաշրջանի ինչ-որ անկյունում միջադեպ տեղի ունենա, եթե մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա եւ կպաշտպանենք մեր շահերը»,- հավելել է գեներալը։