Չինական բանկերը դոլար են վաճառում յուանին աջակցելու համար․ Reuters
Չինական խոշոր բանկերը սկսել են դոլար վաճառել՝ յուանին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բանկային հատվածի աղբյուրներին։
Չինաստանի խոշոր պետական բանկերը երկուշաբթի օրը մեծ քանակությամբ ԱՄՆ դոլար են վաճառել՝ օգտագործելով սվոպային եւ սփոթային գործարքների համադրությունը, նշվում է հոդվածում:
Գործակալության տվյալներով՝ համապատասխան կարգադրությունը վարկային կազմակերպությունները դեռեւս սեպտեմբերին են ստացել։ Միաժամանակ դոլարի վաճառքից հետո փոխարժեքն ընկել է մինչեւ 6,95 յուան մեկ դոլարի դիմաց։
Reuters-ի աղբյուրներից մեկը նշել է, որ յուանի ամրապնդման գործողությունը, ամենայն հավանականությամբ, չի ազդել Չինաստանի արժութային պահուստների վրա, որոնք կազմում են 3 տրիլիոն դոլար։
Սեպտեմբերի 26-ին Չինաստանի Ժողովրդական բանկը 2020 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ ազգային արժույթի փոխարժեքն իջեցրել է մինչեւ 7 յուան մեկ դոլարի համար։