Մեկնաբանելու ցանկություն չունեմ. դատավոր Արուսյակ Ալեքսանյանը՝ ԲԴԽ ներկայացված միջնորդության մասին
Գլխավոր դատախազը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Միջնորդությունը վերաբերում է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին։
Այս առնչությամբ Tert.am–ը մեկնաբանություն խնդրեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանից․ «Մեկնաբանելու ցանկություն չունեմ»,–ասաց Ալեքսանյանը։