Ամերիկացիների միայն 33 տոկոսն է աջակցում Բայդենի վերընտրմանը
2024 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ բնակիչների մեծ մասը չի պատրաստվում քվեարկել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի օգտին, հաղորդում է Fox News-ը։ Հեռուստաալիքի հարցման համաձայն՝ պետության ղեկավարի վերընտրությանը կողմ է հարցվածների միայն 33 տոկոսը, իսկ 54 տոկոսը պատրաստվում է քվեարկել մեկ այլ թեկնածուի օգտին։
Նշվում է, որ սա երկրորդ ժամկետին անցնելու Բայդենի ծրագրերի հաստատման ամենացածր ցուցանիշն է, քանի որ այս տարվա հունվարին հարցվածների մոտ 36 տոկոսը կողմ է եղել 2024 թվականին նրա ընտրությանը։
Հեռուստաալիքի ուսումնասիրության համաձայն՝ 9 ամիս առաջ երկրի գործող ղեկավարի վերընտրման հակառակորդների թիվը նույնպես մեծ էր՝ 60 տոկոս: