Նավթի արդյունահանումն աշխարհում 2023թ. կգերազանցի օրական 100 մլն բարելը
2023թ. նավթի պահանջարկը կարող է ավելանալ օրական 1,7 մլն բարելով, ինչը կհանգեցնի արդյունահանման ընդհանուր ծավալների ավելացման՝ օրական մինչեւ 101,3 մլն բարել (բ/օ)։ Այս մասին տեղեկացվել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) հոկտեմբերյան կանխատեսման մեջ։
«Սեպտեմբերին նավթի առաջարկն ավելացել է 300 հազար բ/օ-ով՝ 101,2 մլն բ/օ։ Արդյունքում՝ նավթի ընդհանուր առաջարկը տարվա արդյունքներով կարող է ավելանալ 4,6 մլն բ/օ-ով՝ անցած՝ 99,9 մլն բ/օ-ի համեմատ»,- նշել են փաստաթղթում։ Հրապարակման մեջ նշվել է, որ ՕՊԵԿ+-ի որոշումը թույլ չի տա պաշարներն ավելացնել 2023թ.։ Թերթաքարային նավթի արդյունահանումն ԱՄՆ-ում ոչ մի կերպ չի կարողանա փոխհատուցել պակասող ծավալները։
ՄԷԳ-ում ավելացրել են, որ նավթի արդյունահանումը Ռուսաստանում սեպտեմբերին մնացել է նույն մակարդակին, ինչ եւ օգոստոսին՝ կազմելով 9,7 մլն բ/օ։ Սեպտեմբերին մատակարարումները կրճատվել են 230 հազար բ/օ-ով՝ 7,5 մլն բ/օ։ Ռուսական նավթի մատակարարումների լրացուցիչ նվազում սպասվում է դեկտեմբերին, երբ կսկսեն գործել Եվրամիության ռուսական նավթի ներկրման սահմանափակումները։