Փարիզում համերգի ժամանակ բեմի վրա մահացել է երգիչ Միքաբենը #Միքաբեն
Հայիթիցի երգիչ Մայքլ Բենջամինը, ով հայտնի է Միքաբեն կեղծանունով, անսպասելիորեն մահացել է համերգի ժամանակ, գրում է The Guardian-ը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին. ելույթի ժամանակ երգիչը նոպա է ունեցել եւ բեմից հեռանալիս ընկել է: Համերգի կազմակերպիչների խոսքով՝ Բենջամինը մահացել է՝ հակառակ շտապօգնության ծառայությունների ջանքերին։ Նա 41 տարեկան էր։
Ողբերգական դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցում։ Հոլովակում երաժիշտը երգելիս հանկարծակի շրջվում եւ ուղղվում է դեպի բեմի ելքը երգիչն ընկել է, երաժշտությունը դադարել է եւ բժիշկների են կանչել։
«Ես ցնցված եմ երիտասարդ եւ շատ տաղանդավոր երգչի՝ Մայքլ Բենջամինի հանկարծակի մահից։ Մենք կորցրել ենք Հաիթիի երաժշտության կարեւոր դեմքերից մեկին», - թվիթերում գրել է Հաիթիի վարչապետ Արիել Հենրին: