Ռուսաստանցիները տարեսկզբից ի վեր Թուրքիայում ավելի քան 700 ընկերություն են հիմնել
Ռուսաստանն Իրանից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում Թուրքիայում օտարերկրյա մասնակցությամբ ստեղծված ընկերությունների քանակով: Ինչպես հոկտեմբերի 17-ին հաղորդել Է գործարար շրջանների DՆNYA թերթը, վկայակոչելով թուրքական Առեւտրա-արդյունաբերական պալատների (ԱԱՊ) միության տվյալները, հունվարից մինչեւ օգոստոս ներառյալ ռուսաստանցիները Թուրքիայում հիմնել են 729 ֆիրմա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդամենը ութ ամսում Թուրքիայում ստեղծվել Է 86,5 հազար ընկերություն, նրանցից 14090-ը՝ օտարերկրյա մասնակցությամբ: Հիմնված օտարերկրյա ընկերությունների թվով առաջատարն Իրանն Է, որի ներկայացուցիչները հիմնել են 874 ֆիրմա: Ռուսաստանը, հրատարակության տվյալներով, ավելի քան քառակի մեծացրել Է իր գործարար ներկայությունը Թուրքիայում 2021 թվականի համեմատությամբ: Մեկ տարի առաջ երկրում ռուսաստանցիների մասնակցությամբ ստեղծվել Է 177 ընկերություն:
Վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում ռուսաստանյան ֆիրմաների գրանցման աճը գրանցվում Է ապրիլից սկսած: Նրանց մեծամասնությունը՝ 410-ը, զբաղվում Է առեւտրով, նրանց հետեւում են IT-ընկերությունները (73), երրորդ տեղում ֆիրմաներն են (56), որոնք ներգրավված են արտադրության մեջ: Ռուսաստանյան ընկերությունների մեծ մասը գտնվում են Ստամբուլում (515) եւ Անթալիայում (148): Անթալիայի առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Դադութ Չեթինն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ թուրքական առողջարանում ընթացիկ տարում իսկական ռուսական բում Է նշվել առեւտրային կառույցների ստեղծման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: