Կիևը «կամիկաձե» ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել․ Վիտալի Կլիչկո
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր «Թելեգրամ» ալիքում: «Կամիկաձե» դրոնների հարվածի հետևանքով վնասվել են մի քանի շենքեր։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։
Կլիչկոյի խոսքով՝մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Կիեւի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում: Հարվածի հետեւանքով վնասվել են մի քանի բնակելի տներ և հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում:
Հաղորդվում է նաև Կիևում ՀՕՊ համակարգի աշխատանքի մասին։ Քաղաքի բնակիչներին կոչ է արվել թաքստոցներում մնալ։