Իրանական բանտում ութ մարդ Է զոհվել հրդեհի պատճառով
Հրդեհի հետեւանքով զոհերի թվաքանակը, որը լույս հոկտեմբերի 17-ի գիշերը բռնկել Է Թեհրանի Էվին բանտում, հասել Է ութի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկուշաբթի օրը հաղորդել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանտային համակարգի մամուլի ծառայությունը: Նրա տվյալներով՝ բոլոր ութ զոհվածները կալանավորներ Էին:
Վեց մարդ գտնվում են հիվանդանոցներում, որտեղ վերականգնման բուժընթաց են անցնում: Ինչպես ընդգծել Է գործակալությունը, նրանց վիճակը բարելավվում Է: Ավելի վաղ հաղորդվել Էր հրդեհից չորս զոհվածի մասին: Կրակը բռնկվել Է բանտի կարի արտադրամասում մի քանի դատապարտյալների միջեւ վեճերից հետո, որոնք պատիժ են կրում դրամական մեքենայությունների եւ գողության համար, ինչից հետո առաջացել են անկարգություններ:
Տեղական իշխանություններն ընդգծել են, որ խոսքը բանտարկյալների բունտի մասին չԷ, իրավիճակը հսկողության ներքո Է: Նրանք նաեւ հայտարարել են, որ միջադեպը կապված չԷ վերջերս երկրում տեղի ունեցող անկկարգությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: