Գերմանիայում հայտարարել են էներգետիկ ճգնաժամի պատճառով հիվանդանոցները փակելու վտանգի մասին
Գերմանիայում էներգետիկ ճգնաժամի պատճառով շուտով կարող են փակվել հիվանդանոցները։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը RND-ի խմբագրությանը տված հարցազրույցում։
Գերմանական առողջապահական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռուսական էներգառեսուրսների մատակարարման խափանումների պատճառով առաջացած խնդիրները կարող են հարվածի տակ դնել բոլոր սոցիալական օբյեկտները, այդ թվում՝ հիվանդանոցները:
Լաուտերբախը մտահոգություն է հայտնել այս իրավիճակի կապակցությամբ՝ նախազգուշացնելով կլինիկաների արագ սնանկացման իրական վտանգի մասին։
«Եթե մենք արագ և իսկապես արմատական չարձագանքենք, հիվանդանոցներ կփակվեմ», – ասել է քաղաքական գործիչը:
Լաուտերբախի խոսքով ՝ սոցիալական ոլորտի ֆինանսավորման դեֆիցիտը 2022 եւ 2023 թվականներին կկազմի շուրջ 15 մլրդ եվրո: Այս պայմաններում, նշել է նախարարը, պետությունը չի կարող աջակցել դրա կարիքն ունեցող բոլոր ձեռնարկություններին ու կազմակերպություններին։
«Մենք չենք կարող յուրաքանչյուր ոլորտի համար հատուկ հիմնադրամ սահմանել», – ասել է նա:
Զրույցի վերջում քաղաքական գործիչը նշել է, որ առաջիկա մի քանի ամիսներին Գերմանիայում հիվանդանոցները կբախվեն իրացվելիության շատ լուրջ խնդրի: