Սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող հայ գործարարի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է
Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ռաֆիկ Մադոյանի (Քյավառցի Ռաֆո) սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող հայ գործարար Հովհաննես Ղամարյանի և մյուսների վերաբերյալ գործով պաշտպանյալիս նկատմամբ հայտարարված միջասզգային հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունս բավարարվել է՝ միջազգային հետախուզումը դադարեցվել է»։
Հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսի 16-ին որոշում է կայացվել Հովհաննես Ղամարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։