Պայթյուն՝ Իրանի ամենամեծ բանտում
Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող ամենամեծ Էվին բանտում ուժգին պայթյուն է որոտացել և հրդեհ բռնկվել, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։
«Հրապարակվել են Էվինի բանտի նկարները, որոնք ցույց են տալիս, որ այնտեղ հսկայական հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հայտնել են, որ վերջին 20 րոպեի ընթացքում հրդեհի վայրից առնվազն չորս պայթյունի ձայն է լսվել», - ասվում է հրապարակման մեջ։
Նշում է, որ հրդեհը բռնկվել է բանտի կարի բաժնում՝ ֆինանսական հանցագործությունների եւ գողության համար դատապարտված մի քանի բանտարկյալների միջեւ կոնֆլիկտի հետեւանքով։ Fars-ի փոխանցմամբ՝ բանտի ղեկավարության օպերատիվ գործողության շնորհիվ հրդեհն անմիջապես մարվել է։
Բանտում բռնկված հրդեհի հետեւանքով ութ մարդ տուժել է, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով շտապօգնության աշխատակցին։