Ուկրաինայի ԶՈՒ-ը հարվածել են Դոնեցկի քաղաքային վարչակազմի շենքին
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Դոնեցկի քաղաքային վարչակազմի շենքին՝ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Նրա Telegram-ալիքում հրապարակված տվյալների համաձայն՝ առավոտյան Դոնեցկի կենտրոնի գնդակոծության հետևանքով հրթիռներից մեկն ընկել է վարչակազմի շենքի վրա:
Կուլեմզինը հայտնել է, որ շենքը լուրջ վնասվածքներ է ստացել՝ փլուզվել է առաստաղը, կոտրվել են պատուհանները։