Կիևում կրկին օդային տագնապ են հայտարարել
Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապ Է հայտարարվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է քաղաքային վարչակազմի Telegram-ալիքում։
"Կիևում օդային տագնապ է հայտարարված։ Խնդրում ենք բոլորին անհապաղ թաքնվել», - նշվում է հաղորդագրության մեջ։
«Երկիր» պարբերականի տվյալներով՝ օդային տագնապ Է հայտարարվել նաև Կիևի, Չերկասի և Պոլտավայի մարզերում:
Մի քանի ժամ առաջ օդային տագնապ էր հայտարարվել Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Սումի, Չերկասի և Խարկովի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող մասում:
Նշենք, որ շաբաթ օրը Օդային տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքում