Մինչև 30 տարեկանը ոչ մի լուրջ հարաբերություն տղաների հետ. Բայդենը ձեռքը դրել է երիտասարդ աղջկա ուսին և «արտասովոր» խորհուրդ տվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Irvine Valley քոլեջում ելույթից հետո ուսանողների հետ լուսանկարվելիս մի երիտասարդ աղջկա անակնկալի է բերել՝ ձեռքը դնելով նրա ուսին և «արտասովոր» խորհուրդ տալով:
Նախագահը խորհուրդ է տվել տղամարդկանց հետ լուրջ հարաբերությունների մեջ չմտնել մինչև 30 տարեկանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Իսկ հիմա այն կարևորը, ինչ ես ասել եմ իմ աղջկան և թոռնուհիներին. մինչև 30 տարեկանը ոչ մի լուրջ հարաբերություն տղաների հետ»,- խորհուրդ է տվել Բայդենը:
Դրան ի պատասխան աղջիկը ժպտացել և համաձայնել: