Անտառային փողոցի տներից մեկի և հարակից տան բաժանարար պատը փլուզվել է․ առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 18։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Անտառային փողոցի տներից մեկի և հարակից տան բաժանարար պատը փլուզվել է․ առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: