Ամերիկյան դոլարը, հավանաբար, կշարունակի աճել
Ամերիկյան դոլարը, հավանաբար, կշարունակի աճել այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել համաշխարհային տնտեսության ներկայիս դանդաղումը եւ չի սկսել աճի արագացումը, կարծում է Citigroup Global Markets Inc.-ը:
Մինչ այդ ԱՄՆ արժույթը «առավել աապահով հանգրվանն» է, հատկապես այն պատճառով, որ նա առաջարկում է եկամտաբերության բարձրացում իր համաշխարհային անալոգների համեմատ, գրում են Citi-ի ռազմավարները:
«Այն, ինչ մեր կարծիքով անհրաժեշտ է գագաթնակետին դոլարի հասնելու համար, դա համաշխարհային աճի հատակն է»,- ասում են ռազմավարություն մշակողները: «Դոլարի հետագիծը փոխելու համար պատմությունը պետք է փոխվի»,- հաղորդում է Bloomberg-ը
ԱՄՆ դոլարի ICE ինդեքսը, որը հետեւում է դոլարի փոխարժեքին նրա վեց համաշխարհային անալոգների նկատմամբ, այս տարի աճել է ավելի քան 18 տոկոսով՝ հասնելով 1972 թվականից ի վեր իր ամենաբարձր տարեկան աճին:
Դոլարի ամրապնդումն այս շաբաթ Վաշինգտոնում ֆինանսական ղեկավարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումների հիմնական թեման է եղել, քանի որ ԱՄՆ արժույթի սրընթաց աճը խորացնում է տնտեսական խնդիրները, որոնց բախվում են կառավարությունները ամբողջ աշխարհում: Ռազմավարներն ասում են, որ թեթեւացումը դեռ շատ հեռու է, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն այս շաբաթ ասել է, որ դոլարի ամրապնդումը համաշխարհային դրամավարկային քաղաքականության տարբեր դիրքորոշումների «տրամաբանական արդյունքն է»:
Ըստ Citigroup-ի տվյալների, նույնիսկ տոկոսադրույքների բարձրացումը դանդաղեցնելու ԴՊՀ-ի որոշումը կարող է բավարար չլինել, որպեսզի ներդրողների մեծամասնությանը համոզել վաճառել դոլարը: Գլոբալ աճի հեռանկարների բարելավումը մնում է առանցքային, ասում են ռազմավարություն մշակողները: