Հնդկաստանում դեռահաս աղջիկը պայքարում է կյանքի համար այն բանից հետո, երբ նրան բռնաբարել ու հրկիզել են
Հնդկաստանում պայքարում են 15-ամյա աղջկա կյանքի համար, որին ենթադրաբար հրկիզել է նախկինում նրան բռնաբարողի ընտանիքի անդամը։
Ուտար Պրադեշի ոստիկանությունը սպանության փորձի կասկածանքով ձերբակալել է 18-ամյա երիտասարդին եւ նրա մորը այն բանի համար, որ նրանք աղջկա վրա նավթ են լցրել ու հրկիզել, երբ իմացել են, որ նա հղի է։
«Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը, բայց ողջ մնալու հույս գրեթե չկա»,- CNN-ին ասել է աղջկա մայրը։ Տուժածը մարմնի մոտ 80 տոկոսի այրվածքներ է ստացել։
Մոտ երեք ամիս առաջ աղջկան բռնաբարել է 18-ամյա զարմիկը, որից հետո նա հղիացել է։ Աղջիկը մորը չի պատմել հարձակման մասին, փոխարենը, ինչպես սեռական բռնության ենթարկված շատերը, լուռ ապրել է։
Երբ նրա մայրն ի վերջո իմացել է հղիության մասին, նա համաձայնել է դստերը կնության տալ ենթադրյալ բռնաբարողին: «Իմ հարսը (բռնաբարողի մայրը) ասաց, որ կվճարեն աբորտի համար եւ կամուսնացնեն նրանց: Քանի որ մենք նույն ընտանիքից ենք, մենք կարգավորեցինք այդ հարցը»,- ասել է աղջկա մայրը՝ հավելելով, որ այժմ ուզում է, որ բռնաբարողին կախեն։