Բայդենի հայտարարություններից հետո Պակիստանում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ են կանչել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններից հետո Պակիստանում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ են կանչել։ Նախօրեին Բայդենն ասել էր, թե Պակիստանը «գուցե ամենավտանգավոր երկրներից մեկն է աշխարհում», քանի որ այն ունի «միջուկային զենք առանց որեւէ համախմբվածության», հաղորդում է Reuters-ը։
Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո-Զարդարին ասել է, որ ինքը զարմացած է Բայդենի մեկնաբանություններից, եւ թյուրիմացությունը պայմանավորված է փոխգործակցության բացակայությամբ: Բհուտո-Զարդարին նշել է, թե չի կարծում, որ ԱՄՆ դեսպանին կանչելու որոշումը բացասաբար կանդրադառնա Վաշինգտոնի հետ հարաբերությունների վրա։