Ռոբերտ Սիմոնյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Սամբոյի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը: Մրցագորգն այսօր տրամադրվել էր պատանիների տարիքային խմբի մարզիկներին:
53 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Սիմոնյանը արդարացրել է սպասելիքները և նվաճել ոսկե մեդալ: 58 կգ քաշային Մարտին Մանուկյանը և +98 կգ քաշային Էրիկ Սաղաթելյանը արժանացել են բրոնզե մեդալների:
Մրցումների երկու օրվա ընթացքում հայ մարզիկ-մարզուհիները նվաճել են 17 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե, 14 բրոնզե: