Քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքով երկու կանայք հայտնաբերվել եւ ձերբակալվել են
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ - հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 14 - ին Բարձրաբերդի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տարվել 52 - ամյա Ծովիկ Մ.- ն և 24 - ամյա Սանամ Ս.- ն, որոնք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նրանք ներկայացվել են դատարան: