Արկերից մեկը հարվածել է Բելգորոդի շրջանի նավթային պահեստին
Ուկրաինական արկերից մեկը հարվածել է Բելգորոդի շրջանի նավթային պահեստին: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավարը։
Նավթային պահեստին հասցված վնասից հետո համացանցում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվեցին լուսանկարները, որոնցում երևում էր թանձր ծուխը:
«Դեպքի վայրում եմ, ԱԻՆ-ն արդեն պայքարում է հրդեհի դեմ, տարածման վտանգ չկա»,-նշել է շրջանի ղեկավարը: