Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի հետ
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը, Հայկական Համագումարի խորհրդի անդամ Հերման Պուրությանի և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել են Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը:
Հանդիպման մանրամասները հայտնի չեն: