Ի՞նչ եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերի համար
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 15-18-ը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 18-20, երեկոյան՝ 14-16 աստիճան։