Նիկի Մինաժը քննադատել է «Գրեմմին»՝ իր երգերն այլեւս ռեփ չհամարելու համար
Ռեփեր Նիկի Մինաժը քննադատել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը՝ իր «Super Freaky Girl» երգը ռեփ կատեգորիայից փոփ անվանակարգ տեղափոխելու համար, գրում է Variety-ն։
«Նրանք որոշել են ինձ դասել փոփ երաժշտության անվանակարգում, որպեսզի ես ավելի շատ մրցակցություն եւ ավելի քիչ հնարավորություն ունենամ հաղթելու», - ասել է Մինաժը:
Նա հավելել է, որ մեկ այլ արտիստի՝ Latto-յի ստեղծագործությունը մնացել է ռեփ անվանակարգում, թեեւ երգիչները նույն պրոդյուսերն ունեն։ Մինաժը կարծում է, որ ինքը ոչ մի շանս չունի հաղթելու «փոփ արտիստ» անվանակարգում, քանի որ ստիպված է լինելու մրցել «սպիտակ մարդկանց»՝ Ադելի ու Հարի Սթայլսի հետ։
«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի, երբ նրանք [երկրպագուները] սկսեն քվեարկել այս փոփ անվանակարգերում: Ի վերջո, կլինեն սպիտակամորթներ կամ որտեղից են նրանք, նրանք պետք է ընտրեն Նիկի Մինաժի եւ Հարրի Սթայլսի միջեւ, թե Նիկի Մինաժի եւ Ադելի միջեւ»,- եզրափակել է ռեփ կատարողը։