Հոգեբույժը պստմել է, թե ինչը կարող է քնի խանգարում առաջացնել
Քնի խանգարումը հոգեկան անհանգստության զգայուն ցուցանիշ է, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի գլխավոր հոգեբույժ Գեորգի Կոստյուկը։
«Հոգեկան խանգարման առաջին դրսևորումներից մեկը՝ խոսքը սթրեսի հետ կապված տագնապային-դեպրեսիվ խանգարումների մասին է, քնի խանգարումն է։ Այն կարող է դրսևորվել քնելու դժվարության տեսքով։ Պատահում է, որ մարդն արագ քնում է, բայց արթնանում է գիշերը և չի կարողանում քնել, կամ վաղ արթնացումները, երբ արթնանում է զարթուցիչից մի քանի ժամ առաջ, չի կարողանում քնել, իսկ հետո լիովին հոգնած է լինում, չի կարողանում հավաքվել: Քնի խանգարումը զգայուն ցուցիչներից է, որ վկայում է անախորժությունների մասին»,- ասել է Կոստյուկը։
Նա նշել է, որ քունը օրգանիզմի ամենահզոր կարգավորիչներից է։
«Հետևաբար, եթե նորմալացնենք քունը, ապա, ամենայն հավանականությամբ, արագ դուրս կգանք անախորժություններից։ Հետևաբար պարտադիր է, որ քունը լինի առողջ՝ քնի բավարար ժամանակ, ցանկալի է, որ քունը սկսվի «Այսօր քնիր, վաղը արթնացիր» բանաձևով։ Շատ կարևոր է պահպանել ինտերնետի հիգիենան՝ աշխատիր ավելի քիչ նայել սմարթֆոնին։ Քիչ ալկոհոլ, ավելի շատ շարժում և մաքուր օդ, և ամեն ինչ լավ կլինի», – ընդգծել է հոգեբույժը։