Խաչբառներ լուծելու հարցում կանայք ավելի հաջողակ են, քան տղամարդիկ. ուսումնասիրություն
Կանանց պարագայում խոսքային սահունության եւ խոսքային էպիզոդիկ հիշողության ցուցանիշներն ավելի բարձր են, քան տղամարդկանց: Սա նշանակում է, որ նրանք արագ հիշում եւ ընտրում են բառեր, հատկապես նրանք, որոնք սկսվում են որոշակի տառով: Հետեւաբար, կանայք ավելի լավ են լուծում խաչբառեր:
Այս եզրակացությանն են հանգել նորվեգացի գիտնականները՝ վերջին 50 տարվա ընթացքում 168 հետազոտությունների մետավերլուծությունից հետո, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 350 հազար մարդ: Արդյունքները հրապարակված են Perspectives on Psychological Science ամսագրում:
Ինտելեկտուալ հմտությունների մեծ մասում տղամարդիկ եւ կանայք հավասար են: Սակայն որոշ ոլորտներում սեռերից մեկը գերազանցում է մյուսին:
«Մենք ենթադրում ենք, որ կանանց առավելությունը ծագում է կենսաբանական, հոգեբանական եւ սոցիալ-մշակութային գործոնների բարդ փոխազդեցությունից», - ասում են հետազոտողները:
Նրանք կարծում են, որ իրենց աշխատանքը կօգնի բարելավել ախտորոշիչ թեստերը, որոնք ներառում են բանավոր ունակություններ: Օրինակ, դրանք իրականացվում են դեմենցիայի հայտնաբերման համար։