Պորտուգալական Ֆայալի ափերի մոտ սատկել է աշխարհի ամենածանր ոսկրային ձուկը
Պորտուգալիայի Ազորյան արշիպելագում գտնվող Հորտա նավահանգստի Ֆայալ կղզու ափերի մոտ 2744 կիլոգրամ կշռող հսկա ոսկրային ձուկ են գտել՝ սատկած վիճակում:
Յուրահատուկ կենդանին ունի բազմաթիվ անուններ՝ լուսնաձուկ, արեւաձուկ եւ ձկան գլուխ։ Նրան անսովոր է դարձնում նրա կյանքի ցիկլը, որի ընթացքում նա կորեկի չափսի փոքր արարածից դառնում է անհավանական մեծ չափի:
«Դա գրեթե կես տոննայով ավելի է, քան նախկինում հայտնի ամենամեծ նմուշը (2300 կգ), որը բռնվել է 1996 թվականին՝ Ճապոնիայի Կամոգավայի ափերի մոտ», - ասում են կենդանուն հայտնաբերած գիտնականները:
Փորձագետներին չի հաջողվել պարզել, թե ինչն եղել ձկան մահվան պատճառը: Վարկածներից մեկի համաձայն՝ նա վիրավորվել է նավի հարվածից, ինչը հաստատվում է գլխի վրա առկա վերքով եւ ներկի վնասվածքներով։ Սակայն հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել բախումը` կենդանու մահից առաջ, թե հետո: