«Կլոն» հեռուստասերիալի 53-ամյա աստղն ամուսնացել է
53-ամյա դերասան Լուչիանո Շաֆիրը, ով հայտնի է բրազիլական «Կլոն» հեռուստասերիալում Զեյնի դերով, ամուսնացել է 11 տարվա սիրավեպից և երկու երեխաների լույս աշխարհ գալուց հետո։ Այս մասին նա իր երկրպագուներին հայտնել է Instagram-ում։
Անցած չորեքշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, «Կլոն» հեռուստասերիալի աստղ Լուչիանո Շաֆիրն ամուսնացավ իր սիրելիի՝ երգչուհի-երգահան Լուաննայի հետ։ Մինչ ամուսնությունը՝ նրանք հանդիպել են մոտ 11 տարի և մեծացրել երկու ընդհանուր երեխաներին՝ որդիներին՝ Դեյվիդին և Միքայելին, ինչպես նաև հեռուստահաղորդավար Շուշա Սաշա Մենեգելի հետ նախորդ հարաբերություններից դերասանի դստերը։
«Այսօր մենք նշում ենք մեր միությունը, որը մենք կառուցում ենք արդեն 11 տարի, միություն, որն իր պտուղները տվել է մեզ՝ ի դեմս մեր երեխաների։ Լուաննա, ես ուզում եմ, որ դու իմանաս, թե որքան եմ ես քեզ սիրում, և որ իմ սերը քո հանդեպ հավերժ է: Շնորհակալություն բոլոր ներկա գտնվածներին, ես երբեք չեմ մոռանա այս օրը»,- իր հույզերով կիսվել է Լուչիանոն:
«Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ նման ուղեկից է տվել: Այնքան զարմանալի, այնքան քաղցր, այնքան գեղեցիկ, այնքան հիանալի: Թող Տերը օրհնի մեր միությունը»,- իր հերթին գրել է Լուաննան։