Մերիլ Սթրիփը տատիկ կդառնա
Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը, ով հայտնի է «Սատանան կրում է Prada» ֆիլմում իր դերով, երկրորդ անգամ տատիկ է դառնալու։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Մերիլ Սթրիփի միջնեկ դուստրը՝ 36-ամյա Գրեյս Գամմերը, իր առաջնեկին է սպասում 47-ամյա երաժիշտ Մարկ Ռոնսոնից։ Այս տարվա օգոստոսին զույգը նշեց ամուսնության առաջին տարեդարձը և այժմ հայտարարեց ընտանիքին մոտալուտ համալրման մասին W Magazine ամսագրի 50-ամյակը նշելու երեկույթի ժամանակ: Գրեյսը հանրությանը ներկայացել է կիպ զգեստով, որն ընդգծում էր նրա նկատելի կլորացած փորը։
Մերիլ Սթրիփն արդեն մեկ թոռ ունի։ Նրա ավագ դուստր Մերի Գամմերը որդի է ունեցել իր փեսացու Մեհար Սեթիից 2019 թվականի դեկտեմբերին։