Այս ձմռանն ամերիկացիները ջեռուցման համար կվճարեն վերջին 25 տարվա ընթացքում ամենաբարձր գինը
Այս ձմռանն ամերիկացիները ջեռուցման համար կվճարեն վերջին 25 տարվա ընթացքում ամենաբարձր գինը՝ միջինում 1359 դոլար։ Այս մասին հայտնել է էներգետիկայի տեղեկատվության վարչությունը։
Թեեւ այս աճի զգալի մասը պայմանավորված է բնական գազի ավելի բարձր ծախսերով, այն տները, որոնք նավթ են օգտագործում ջեռուցման համար, ավելի մեծ հարվածի տակ կհայտնվել՝ վճարելով միջինում 2354 դոլար։
Կանխատեսումը հիմնված է այն փաստի վրա, որ դիզվառելիքի եւ բնական գազի գլոբալ պակասը բարդ ձմեռ կառաջացնի ամբողջ աշխարհում տնային տնտեսությունների համար։ Եվրոպայում կառավարությունները արտակարգ իրավիճակների ծարգրեր են մշակում ջերմություն եւ լույս ապահովելու համար:
Վարչությունը հայտնել է, որ բնական գազի եւ թորման գները, ներառյալ ջեռուցման համար նավթը, այս ձմռանը կբարձրանան գրեթե 30 տոկոսով։